Գառնու տաճարում համերգ եւ կերուխում է


18:55 , 18 հունիս, 2014

garniA1plus.am-ը գրում է.

Պատմամշակութային հուշարձանների տարածքում կորպորատիվ միջոցառումները թույլատրվում են օրենքով, իսկ մեկ օրով հուշարձանը «փակելու» համար պետք է վճարել 200-ից 700 հազար դրամ: Այս մասին ասել էր «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ղեկավար Վլադիմիր Պողոսյանը։

Նա նշել էր, որ այսօր Կենտրոնական բանկը միջոցառում է կազմակերպում ԳԱռնու տաճարի տարածքում. «Հարավարեւելյան եվրոպական տարեկան համաժողովի շրջանակում համերգային միջոցառում է լինելու, իսկ վերջում արդեն ֆուրշետ: Ավելի քան 300 հյուր է լինելու, այդ պատճառով էլ ժամը 17:00-ից տաճարը փակ կլինի այցելուների համար»,- նշել է ՊՈԱԿ-ի ղեկավարը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ