18:42 , 18 հունիս, 2014
Armlur.am-ը գրում է.
Օրերս հայտնել էինք, որ հակառակորդի պահպանության գոտու տակ գտնվող ՀՀ շարքային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը նամակ էր ուղարկել հարազատներին, որի միջից Կարմիր խաչը տողեր էր ջնջել:
Այս առիթով Armlur.am-ը փորձեց պարզաբանում ստանալ ԿԽՄԿ-ից, որի հասարակայնության և լրատվության հետ կապերի պատասխանատու Զառա Ամատունին մեզ հայտնեց, որ ԿԽՄԿ-ն հանդիսանում է չեզոք և անկողմնակալ միջնորդ երկու կողմերի` Ադրբեջանի և Հայաստանի միջև, և իր ծառայություններն է մատուցում ռազմագերու հայտնվելու դեպքում:
«Ռազմագերու իրավունքների մեջ է մտնում նամակներ ստանալն ու ուղարկելը: Այդ նամակների միջոցով ռազմագերին կապ է պահում իր ընտանիքի անդամների հետ: Սակայն նամակները երբևէ չպետք է պարունակեն որևէ ինֆորմացիա անձնականից դուրս: Եթե լինում են նման դեպքեր, Կարմիր խաչի 3-րդ կոնվենցիայի 71-րդ հոդվածը թույլ է տալիս խմբագրել ռազմագերու նամակները: Հակառակ դեպքում՝ կվնասվի Կարմիր խաչի ֆունկցիան` որպես անաչառ ու թափանցիկ աշխատող կողմի»,- պարզաբանեց Ամատունին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ