18:36 , 18 հունիս, 2014Tert.am-ը գրում է.
Ազգային ժողովում Կառավարության կողմից ներկայացված «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառումների» մասին օրենքի նախագծի քննարկումը տեղի չունեցավ, քանի հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանն այդպես էլ չներկայացավ նիստին, իսկ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը նրան 5 րոպեից ավել սպասել չցանկացավ։
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նախ նշեց, որ փոխնախարարն ուշանում է և մի քանի րոպե կսպասեն, այնուհետ հինգ րոպե սպասելուց հետո նյարդերը տեղի տվեցին։ «Ներողություն եմ խնդրում, բայց ԱԺ-ի բնականոն աշխատանքների համար ես պարտավոր եմ կանոնակարգ-օրենքը խախտել ու դադարեցնել նիստը»,- նշեց նա։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ