18:30 , 18 հունիս, 2014
Yerkir.am-ը գրում է.
ԱԺ արտահերթ նիստում, երբ քննարկվում էր «Սննդամթերքի անվտանգության և պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը մեջբերումներ արեց մի օրենքից, որն ավելի շատ զավեշտ հիշեցրեց:
«Օրենքով արգելվում է կենդանիններին վախեցելը, միմյանց նկատմամբ սադրելը, առանց ցավազրկման ամորձատելը, եղունգները կտրելը, կենդանիների մարմնի դյուրազգաց մասերը սեղմելը, պոչերը ճզմելը, ոլորելը, գլուխներից ու պոչերից բռնած քարշ տալը»,- մեջբերեց պատգամավորը: «Կենդանիներին ուղեկցող մարդիկ պետք է հաշվառվեն լիազոր մարմնում, օրենք է, «Արմքոմեդի»-ից չեմ մեջբերումներ անում: Հիմա այս օրենքի նախագիծը չե՞ք նայել` ինչ է գրած, արդյո՞ք կիրառելի է, և արդյո՞ք չկատարման դեպքում պատժամիջոցներ են կիրառվում, ինչպե՞ս են դրանք կիրառվելու»,- հարցրեց Արամ Մանուկյանը:
«Կենդանիներին ուղեկցող մարդիկ պետք է հաշվառվեն լիազոր մարմնում, օրենք է, «Արմքոմեդի»-ից չեմ մեջբերումներ անում: Հիմա այս օրենքի նախագիծը չե՞ք նայել` ինչ է գրած, արդյո՞ք կիրառելի է, և արդյո՞ք չկատարման դեպքում պատժամիջոցներ են կիրառվում, ինչպե՞ս են դրանք կիրառվելու»,- հարցրեց Արամ Մանուկյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ