20:37 , 18 հունիս, 2014
1in.am-ը գրում է.
ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում կվերաթողարկվի The Beatles-ի 14 ձայնասկավառակ պարունակող վինիլային բոքս-սեթը՝ The Beatles In Mono անվանումով:
Ձայնասկավառակները վաճառքի կհանվեն սեպտեմբերի 8-9-ին՝ հայտնում է antimusic.com-ը:
Բոքս-սեթի բոլոր ալբոմները մոնոֆոնիկ միքսեր են: Ալբոմները հասանելի կլինեն գնորդներին նաև առանձին-առանձին:
Վերականգնումը տեղի է ունեցել հայտնի Abbey Road ստուդիայում: Միքսերի վրա աշխատել են «Գրեմմի» մրցանակի դափնեկիրները»՝ հնչյունային ռեժիսորներ Շոն Մաջին ու Սթիվ Բերկովիցը: