17:54 , 18 հունիս, 2014
168.am-ը գրում է.
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինան այսօր ԵԱՀԿ-ի՝ անվտանգության ոլորտում համագործակցության հարցերով ֆորումի հերթական նիստում դիմել է Ռուսաստանին՝ պահանջելով պարզաբանում տալ, թե ինչպես է «Իգլա» շարժական զենիթա-հրթիռային համալիրը (ԶՀՀ) ռուսական ռազմաբազայից հայտնվել Ուկրաինայի արևելքում գործող ռուսամետ անջատողականների ձեռքում:
Ուկրաինայի ԱԳՆ-ի տեղեկատվական քաղաքականության դեպարտամենտը հայտնել է, որ Ուկրաինայի կոմպետենտ մարմինները ստացել են ֆոտոապացույցներ, որ Դոնեցկի ու Լուգանսկի մարզերում անջատողականների կիրառած շարժական ԶՀՀ-ն ունի ռուսական ծագում:
Հունիսի 6-ին «Մարինովկա» անցակետի (Դոնեցկի մարզ) վրա զինյալների գրոհը հետ մղելիս դեպքի վայրում հայտնաբերվել է «Իգլա» շարժական ԶՀՀ-ի արկղ, որի վրայի գրությունը (9М39) վկայել է, որ այն 2001 թվականից պահվել է Ռուսաստանի զինված ուժերի հակաօդային պաշտպանության թիվ 33859 զորամասում (Եյսկ, Կրասնոդարի երկրամաս):
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ