17:31 , 18 հունիս, 2014
Ազգային ժողովի ոչ իշխանական ուժերի՝ Քառյակի անդամները ԱԺ մուտքի մոտ հավաքված «Դ!ԵՄ ԵՄ» թիմի անդամներին տեղեկացրել են, որ Քառյակը տապալել է «պարտադիր կուտակայինը» «նպատակային սոցիալական վճար» դարձնելու մասին օրենքի քվեարկությունը:
Եթե ուշադիր հետևենք այն գործընթացին, որ տեղի ունեցավ կենսաթոշակային համակարգի բարեփոխման շուրջ՝ կնկատենք, որ վերջին տարիների ամենաառանցքային փաթեթն իրականում տապալել են նոր կառավարությունն ու խորհրդարանական ընդդիմությունը համատեղ:
«Պարտադիր կուտակայինը» «նպատակային սոցիալական վճարով» փոխարինելու կառավարության նախաձեռնությունն արդեն խաչ էր քաշել այն ռեֆորմի փիլիսոփայության վրա, որի մասին խոսում էր նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Անկախ նրանից՝ ինչքանով էր ընդունելի «պարտադիրի» ներդրումը՝ դրա մեջ որոշակի գաղափարախոսություն կար, գործող ոչ արդյունավետ կենսաթոշակային համակարգի վերանայման պահանջ:
Նոր կառավարությունը, ըստ էության, վերանայեց այդ մոտեցումը. առաջարկվող փոփոխություններով գործող կենսաթոշակային համակարգը չի բարեփոխվում, ինչը անհասկանալի է դարձնում, թե ինչու մարդիկ պետք է ընկնեն լրացուցիչ հարկային բեռի տակ (նպատակային սոցիալական վճարը, ըստ էության, հարկատեսակ է):
Կառավարությանն ու մեծամասնությանը գուցե ներվայինացնում է խորհրդարանական ընդդիմության այսօրվա վարքագիծը, ինի պատճառով քվեարկություն ձախողվեց:
Ի զուր: Դրա համար պետք չէր տուրք տալ պոպուլիզմին ու հրաժարվել ռեֆորմից: Ինձ էլ ջղայինացնում է, որ պետական պաշտոնյաներն են տուրք տալիս պոպուլիզմին...