17:29 , 18 հունիս, 2014
1in.am-ը գրում է.
Ուկրաինան միակողմանիորեն դադարեցնում է կրակը երկրի արևելքում՝ զինաթափման հնարավորություն տալու անօրինական զինված խմբավորումների անդամներին և նրանց, ովքեր ցանկանում են լքել երկիրը: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն՝ փոխանցում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»:
«Ծրագիրը սկսվում է կրակի միակողմանի դադարեցման մասին իմ հրամանից: Դրանից անմիջապես հետո մենք պետք է ստանանք նախագահի խաղաղ ծրագրի աջակցությունը Դոնբասի իրադարձությունների բոլոր մասնակիցների կողմից՝ շատ կարճ ժամկետներում»,- Կիևում ասել է նա լրագրողներին:
«Մեր կողմից մենք համաներում կառաջարկենք նրանց, ովքեր վայր կդնեն զենքը, և նրանց, ովքեր ծանր հանցագործություններ չեն կատարել: Իմ կողմից ես կառաջարկեմ միջանցք, որպեսզի ռուս վարձկաններն ունենան մեր երկրի տարածքն առանց զենքի լքելու հնարավորություն»,-ընդգծել է նա:
Նախագահի խոսքով՝ խաղաղ ծրագրի առանցքային տարր է իշխանությունների խոր ապակենտրոնացմամբ փոփոխությունների նախագծի մուտքը Սահմանադրություն:
Նախագահի խոսքով՝ ներկայումս իրականացվոմ է խաղաղ ծրագրի իրականացման մանրակրկիտ նախապատրաստություն: Ծրագիրը նախատեսում է 14 քաղաքական քայլ, որոնք կհրապարակվեն առաջիկա օրերին: