Ձեր ամուսնանալու ժամանա՞կն է. 10 հայտանիշ


20:11 , 18 հունիս, 2014

Ladynews.am-ը գրում է.

«Ժամանակն է, որ ամուսնանաս», «Ե՞րբ եք, ի վերջո, ամուսնանալու». այս արտահայտությունները շրջապատողներից կարելի է լսել Ձեր հարաբերությունների ցանկացած փուլում` թե մեկամյա համատեղ կյանքից, թե երրորդ ժամադրությունից հետո: Իսկ միգուցե` իրո՞ք ժամանակն է:

Ներկայացնում ենք 10 հայտանիշ, որոնց առկայության դեպքում կարող եք լրջորեն մտածել ձեր հարաբերությունները պաշտոնապես գրանցելու մասին:

Մեծամասամբ ամուսնության մասին որոշումը զույգերը կայացնում են իրենց հարաբերությունների գագաթնակետին: Այդ մասին են վկայում բազմաթիվ հարցումների արդյունքները:

600x580

1. «Ես»-ի փոխարեն դուք ավելի հաճախ «Մենք » եք ասում

Դուք որսում եք Ձեզ այն մտքի վրա, որ Ձեր տղամարդու հետ ուզում եք անցկացնել ոչ թե մեկ ամիս, այլ տարի, ավելի շատ ժամանակ, ողջ կյանքը: Ի հավելումն դրա` լավատեսորեն եք նայում ապագային, կառուցում երկարաժամկետ ծրագրեր և վաղուց արդեն մտածում եք «Մենք»-ով: Մեկ էլ` ընկերուհիները Ձեզ համարում են անհետաքրքիր. արդեն ուրբաթ երեկոներին սիրելիի համար կարկնդակվեր եք թխում և ոչ թե պարում ու թռչկոտում ակումբներում` երկու բաժակ «մոխիտոյով» լիցքավորվելով: Հաստատ` ամուսնանալու ժամանակն է:.

2. Ձեր գրեթե բոլոր ընկերուհիներն ամուսնացել են կամ պատրաստվում են հարսանիքի

Արդեն անգիր գիտեք հասանիքի ողջ արարողակարգը, աչքաչափով կարողանում եք որոշել, թե որտեղ է ընկնելու հարսի նետած ծաղկեփունջը, իսկ եթե թամադան մոռանա խոսքերը` կարող եք հուշել նրան: Դե իհարկե` այլ կերպ լինել չեր կարող: Ձեր ընկերուհիների մեծ մասն արդեն ամուսնացել է, և արդեն անգիր գիտեք, թե հարսանիքը նկարող օպերատորին ինչքա՞ն պետք է վճարել, կամ որ հյուրանոցն է նորապսակներին ամենամեծ զեղջեր տրամադրում: Կարծում եք այս ողջ տեղեկությունները Ձեր մոտ կուտակվել են հենց այնպե՞ս: Ոչ: Հնարավոր է` Դուք բացեիբաց չեք խոստովանում, որ «Ուզում եմ ամուսնանալ», սակայն ենթագիտակցորեն Ձեզ վաղուց տեսել եք հարսնացուի դերում:

600x580

3. Նա Ձեր մասին գիտե ամեն ինչ: Կամ` գրեթե ամեն ինչ

Դուք կիսվում եք նրա հետ Ձեր բոլոր զգացմունքներով ու անհանգստություններով, իսկ նա իր հերթին ուշադիր լսում է: Նա գիտե, որ ընկույզը Ձեր մոտ ալերգիա է առաջացնում, Շառլ Ազնավուրը` հոգու թրթիռ, իսկ հեռախոսի «վերկաց» զանգը ոչ թե Ձեր, այլ Ձեր եղբոր համար է նախատեսված:

4. Դուք մշտապես կապի մեջ եք

Հաղորդագրություններ սոցցանցերում, SMS-ներ և անվերջանալի հեռախոսային խոսակցություններ. Դուք խորհրդակցում եք Ձեր տղամարդու հետ բոլոր առիթներով` սկսած գլոբալ խնդիրնեից` մինչև լվացքի փոշին: Ինքն ըստ ինքյան այդ հայտանիշը դեռևս չի խոսում նրա մասին, որ Դուք միանշանակ պատրաստ եք ամուսնանալ հենց այդ տղամարդու հետ, սակայն մյուս հայտանիշների համադրությունը կվկայի, որ դուք անվերապահորեն հաշվի եք նստում նրա կարծիքի հետ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ