17:08 , 18 հունիս, 2014Հիմա բազմաթիվ ֆեյսբուքցիներ հիացական գնահատականներ են տալիս ժյուրիին, որ այս տղայի ասածի կապակցությամբ արձագանքեցին այնպես, ինչպես արձագանքեցին, իսկ ինձ դա ամենևին էլ դուր չեկավ, անգամ տհաճ էր:
Ես չեմ հասկանում, եթե մարդը գեյ է, ուրեմն ապրելու ու ինքնաարտահայտվելու իրավունք չունի՞: Ինչո՞ւ պետք է միջազգային այս շոուի պրոֆեսիոնալ ժյուրին իրեն հենց եթերում հոմոֆոբական արտահայտություններ թույլ տա:
Հասկանում եմ՝ մեր հասարակությունը դեռ պատրաստ չէ իր խավարամտության մեջ տեսնել ու ընդունել իր կողքինին, դրա համար հիմա բազմաթիվ մարդիկ հիացական բացականչություններ են հղում Անդրեին ու այլ անդամներին, բայց մինչև ե՞րբ պետք է մենք մնանք այս միջնադարյան կարծրատիպերի մեջ:
Բացի դրանից, ո՞ւր են նայում շոուի պատասխանատուները: Իմ կարծիքով, «X-Factor» անցկացնելու լիցենզիայից պետք է զրկեն «Շանթ» հեռուստաընկերությանը, կամ «Շանթ»-ը պետք է փոխի ժյուրիի կազմը, քանզի եվրոպական այս պրոյեկտում տեղ ու առավել ևս որոշելու իրավունք պետք է ունենան մարդիկ, ովքեր իրենք են կրում եվրոպական արժեքներն իրենց մեջ, այլ ոչ թե ատելություն քարոզում հեռուստաեթերից:
Կից նյութն այստեղ: