16:21 , 18 հունիս, 2014Panorama.am-ը գրում է.
ԱԺ արտահերթ նստաշրջանի մեկնարկին բորբոքված կրքերը կարծես նոր թափ են առնում: Օգտվելով իր հարց հնչեցնելու իրավունքից` ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը քիչ առաջ, դիմելով ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին, հայտարարեց, որ վերջինս ԱԺ կանոնակարգ օրենքի կոպտագույն խախտում է թույլ տվել առավոտյան, քանի որ ՀՀԿ խմբակցության ղեկավարի կողմից վերցրած 20 րոպե ընդմիջումից հետո չշարունակեց քվեարկությունը, այլ հայտարարեց հարցի քննարկման մասին:
Գ.Սահակյանը մի պահ անջատեց Լ.Զուրաբյանի խոսափողը՝ նշելով, թե պատգամավորին հնարավորություն է տրվել խոսել քննարկվող հարցի շուրջ: Լ.Զուրաբյանն էլ արձագանքեց, որ իր խոսափողն անջատելու իրավունք չունեն և խոսափողն իսկապես միացրեցին, որից հետո հայտարարեց.«Դուք կոպտորեն խախտել եք օրենքը և ես պահանջում եմ, որ դուք անհապաղ կազմակերպեք քվեարկությունը՝ ԱԺ կանոնակարգի համաձայն: Ես ձեզնից պատասխան եմ ակնկալում»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ