Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում հատուկ գործողության սկսվելուց ի վեր զոհվել է 356 մարդ. ՄԱԿ


16:34 , 18 հունիս, 2014

Tert.am-ը գրում է.

Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում ուկրաինական բանակի հակաահաբեկչական գործողության սկսվելուց ի վեր զոհվել է 356 մարդ: Այդ մասին լրագրողներին հայտնել է Ամերիկայի, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի համար Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչության ղեկավար Ջանի Մագազենին՝ ներկայացնելով Ուկրաինայում ՄԱԿ-ի մոնիթորինգային առաքելության պատրաստած զեկույցը:

Նրա խոսքով՝ այդ թվերն իրենց մեջ ներառում են ինչպես պաշտոնական տվյալներ, այնպես էլ տեղում առաքելության աշխատակիցների հավաքած տեղեկությունները, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ