15:28 , 18 հունիս, 2014
Armnewstv.am-ը գրում է.
Երաժշտական այս գործիքը ոչ լար ունի, ոչ կոճակներ: Կատարողն առհասարակ գործիքին չի դիպչում: Տերմենվոքսով նվագում է օդում` բառի բուն իմաստով: Երաժիշտը Սաթենիկ Ուլիխանյանն է: Հայաստանում միակն է, որն ունի տերմենվոքս ու նաեւ տիրապետում է: Գործիքից օգտվել սովորել է ինքնուրույն` ուսուցիչը Youtube-ն է:
Հենց այս երկու մետաղաձողերի շնորհիվ է, որ ստեղծվում է էլեկտրամագնիսական դաշտ: Ուղղահայաց ձողը պատասխանատու է ձայնի տոնի, իսկ հորիզոնականը բարձրության համար: Հնչողությունը լսելի է դառնում միայն բարձրախոսներով: Լինքին Փարկն ու Սթինգն իրենց ստեղծագործություններում հաճախ օգտվում են այս գործիքից:
Սա միակը չէ: Հայաստանում քիչ ճանաչում ու տարածում գտած, բայց երկու այլ եզակի երաժշտական գործիքների Սաթենիկը նույնպես տիրապետում է:
Հունիսի 24-ին տերմենվոքսային երեկո է սպասվում: Լայն հանրությանն առաջին անգամ չէ, որ ներկայացվելու է, բայց առաջին անգամ է, որ Օպերայի տարածքում: Այն հնչելու է մի քանի ժամ` օդում հնչեցնելով ամենահայտնի ու անհայտ ստեղծագործությունները:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ