Ազգային վիճակախաղի գլխավոր շահումը` բնակարանը Ստեփանակերտում, գտել է իր տիրոջը


15:22 , 18 հունիս, 2014

Karabakh-life.am-ը գրում է.

Այսօր Արցախի փոխվարչապետ Ա. Աղաբեկյանը ընդունել է Ֆրանսիայի ,,Հայկական միջմասնագիտական միջազգային միավորման,, պատվիրակությանը` գլխավորությամբ կազմակերպության ղեկավար Գարուն Գյուլայի:
Նշենք , որ կազմակերպությունը հիմնադրվել է 30 տարի առաջ, որից 20 տարին կրթական տարբեր ծրագրեր է իրականացնում Երևանում և Գյումիրում:

Արցախ այցելելու առիթը վերջերս ,,Շահում ես դու, շահում է երկիրը,, խաղարկության գլխավոր շահումն է, որը ,,ժպտացել է,, ֆրանսահայ Զավեն Մանջիկյանին: Վերջինս իր շահումը` Ստեփանակերտում բնակարանը, նվիրել է կազմակերպությանը:
Ֆրանսիայի ,,Հայկական միջմասնագիտական միջազգային միավորման,, ղեկավար Գարուն Գյուլը նշել է, որ կազմակերպությունը մտադիր է նվեր ստացած բնակարանի տարածքը օգտագործել որպես գրասենյակ` հետագայում Արցախում մշտական ներկայացչություն ունենալու համար` Արցախում մասնագիտական վերապատրաստման ուսուցողական ծրագրեր ծավալելու նպատակով . ,,Այս այցը մեզ համար ճանաչողական է : Մենք նպատակ ունենք մոտիկից ծանոթանալ կառավարության ծրագրերին` կրթության և բարձր տեխնոլոգիաների կիրառման ոլորտում, որից հետո, կկողմնորոշվենք . թե ինչ ծրագրեր կարող ենք իրականացնել,,:

Այսօր Ֆրանսիական կազմակերպության պատվիրակությանը ընդունել է վարչապետ Ա. Հարությունյանը, նրանց կհանդիպի նաև կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանը: