Ի պատասխան փոխոստիկանապետի գրառման. Այո՛, ես քաղաքականացված զոմբի եմ


13:40 , 6 օգոստոս, 2012

Կարդացի պարոն փոխոստիկանապետի գրառումը, ինձ թույլ չեմ տալիս իր նման բարձր բարոյական կերպար ունեցող ոստիկանին անուն ազգանունով դիմեմ: Կարդացի և այո, համամիտ եմ իր հետ. ես քաղաքականացված զոմբի եմ, բայց զոմբի, որին ի տարբերություն շատ շատերի, այդ թվում նաև իրեն, կուրացրել ՝են` Ազատության, Ազնվության և Արդարության գաղափարները, որին կուրացրել է ինչ-որ անհավանական Ազատ, Անկախ Հայաստանի գաղափարը, առանց նրանց, ովքեր կերան էս երկիրը՝ բառիս բուն իմաստով: Ես նախընտրում եմ, այդպես միամիտ ուտոպիստի նման հեռանալ այս աշխարհից, կամ ինչ-որ անհասկանալի, երկրի կայունության պատրվակով, պաշտպանեմ Մարտի 1-ի ոճրագործներին: 
Ես կգնամ, ինձանից բան չի մնա, Դո՛ւք որ գնաք ձեր գրառումները կմնան: Կեցցե՛ք:

Նավակ Ճոճողը