ՌԴ Քննչական կոմիտեն միջազգային որոնում է հայտարարել Արսեն Ավակովի նկատմամբ


14:20 , 18 հունիս, 2014

Lurer.com-ը գրում է.

Ռուսաստանի Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Ուկրաինայի Դնեպրոպետրովսկ մարզի նահանգապետ Իգոր Կոլոմոյսկու և ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովի դեմ: Այս մասին հայտնում է ria.ru-ն՝ վկայակոչելով Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինին։

«Նրանք կասկածվում են սպանություն կազմակերպելու և պատերազմ մղելու, անթույլատրելի գործողություններ կիրառելու, լրագրողների օրինական գործունեությանը խոչընդոտելու համար»,- հայտնել է Մարկինը։ 

Ըստ նրա՝ Ռուսաստանի Քննչական կոմիտեն հարուցված քրեական գործերի շրջանակներում կփորձի վերականգնել Ուկրաինայի տարածքում իրականացվող հանցագործությունների իրական պատկերը։