Նիգերիայի Դամատուրու քաղաքում պայթյունի հետևանքով 20-ից ավելի մարդ է զոհվել


14:10 , 18 հունիս, 2014

37635111in.am-ը գրում է.

Նիգերիայի Յոբե նահանգի վարչական կենտրոն հանդիսավող հյուսիսարևելյան Դամատուրու քաղաքում որոտացած պայթյունը 21 մարդու կյանք է խլել: 27 մարդ վնասվածքներ է ստացել՝ հայտնում է France-Presse գործակալությունը՝ հղում անելով քաղաքային հիվանդանոցի ներկայացուցչին:

Գործակալության տվյալներով՝ մահապարտ ահաբեկիչն անցած գիշեր գործի է դրել պայթուցիկ սարքը շենքի մոտ, որտեղ հեռարձակվել է Բրազիլիայի և Մեքսիկայի հավաքականների միջև ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղը: