Անի Երանյանի երգը՝ Վահրամ Պետրոսյանին փնովելու առիթ


13:32 , 6 օգոստոս, 2012

Անի Երանյանի երգը` Վահրամ Պետրոսյանին փնովելու առիթ

Վերջերս համացանցում հայտնվել է Անի Երանյանի նոր` «Ախ չկա» երգը, որի հեղինակը Վահրամ Պետրոսյանն է: Չնայած նրան, որ երգը ձայնագրվել է երկու տարի առաջ, մեծ իրարանցում առաջացրել է միայն օրերս:

Շատերն ասում են` Անին ինչպես խաղում, այնպես էլ երգում է: Կատարումը սառն է ու անհոգի, ձայնային տվյալներ գրեթե չկան:

Ոմանք էլ խոսում են, որ եթե երգը Վահրամ Պետրոսյանը գրած չլիներ, լավ կստացվեր. մխիթարականն այն է, որ գոնե այս երգում ադրբեջանական ուղղվածությունն այնքան էլ շատ չէ:

Խոսակցությունների համաձայն` Անին համագործակցությունը Վահրամի հետ կշարունակի այն դեպքում, եթե երգը հաջողություններ ունենա, հակառակ դեպքում դա կլինի վերջինը:

Նյութը՝ Mamul.am-ից