Մայիսին Ճապոնիան 19 ամսում առաջին անգամ կրճատել է ներկրումը


13:08 , 18 հունիս, 2014

ibaR09vLAWHk1in.am-ը գրում է.

2014 թվականի մայիսին Ճապոնիան կրճատել է ներկրումը 19 ամսում առաջին անգամ, արտահանումը՝ 15 ամսում առաջին անգամ: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը: Կրճատումները կազմել են, համապատասխանաբար, 3.6 և 2.7 տոկոս:

Առևտրային հաշվեշռի դեֆիցիտ է գրանցվում 23-րդ ամիսն անընդմեջ, մայիսին դրա ծավալը գնահատվել է 909 մլրդ իեն (8.9 մլրդ դոլար): Ավելի վաղ The Wall Street Journal-ի և Nikkei-ի կողմից հարցման ենթարկված տնտեսագետները ենթադրել էին, որ դեֆիցիտը կկազմի մոտ 1.15 տրիլիոն իեն:

Թերթը մեջբերում է ճապոնացի պաշտոնյային, ում խոսքով՝ ներկրման բացասական դինամիկան կարող է տևել ոչ չափազանց երկար, քանի որ Ճապոնիայի «նոր ախորժակն արտասահմանյան ապրանքների, այդ թվում՝ գերմանական ավտոմեքենաների հանդեպ թուլացման նշաններ չի դրսևորել»: