12:48 , 18 հունիս, 2014
1in.am-ը գրում է.
«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման զինյալներն Իրաքի Մոսուլ քաղաքի արվարձանում առևանգել են մոտ 40 հնդիկ աշխատողի: Այս մասին հայտնում է The Times of India թերթը:
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին պահանջել է ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները գերիներին ազատելու համար, սակայն առայժմ նրանց գտնվելու ստույգ վայրը պարզել և նրանց հետ կապ հաստատել չի հաջողվել: Գերեվարված հնդիկներին ազատելու համար Իրաք է մեկնել երկրում Հնդկաստանի նախկին դեսպան Սուրեշ Ռեդդին:
Նախատեսվում է հնդիկ բուժաշխատողների տարհանում Իրաքի հյուսիսային Տիկրիտ քաղաքից:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ահաբեկիչները գերի են վերցրել 60 աշխատողի Թուրքիայից, Պակիստանից, Նեպալից, Բանգլադեշից և Թուրքմենստանից, որոնք Իրաքի Սալահ-էդ-Դին նահանգում զբաղված են եղել հիվանդանոցի շինարարությամբ: