12:30 , 18 հունիս, 2014Panorama.am-ը գրում է.
Սիրիայում մարդու իրավունքների հնարավոր խախտումները հետաքննող հանձնաժողովի ղեկավար Պաուլու Սերժիու Պինհեյրոն Մարդու իրավունքների հարցով խորհրդի 26-րդ նստաշրջանին հայտարարել է, որ Սիրիայում հակամարտությունը հասել է բեկումնային պահի, իսկ մասշտաբային բռնությունները` աննախադեպ մակարդակի:
Ինչպես երբևէ, մոտ է Մերձավոր Արևելքում տարածաշրջանային պատերազմի հնարավորությունը, իսկ ներկայիս վիճակի պատասխանատվությունը ընկնում է նաև միջազգային հանրության վրա: Այս մասին ասվում է կազմակերպության պաշտոնական կայքում:
Նրա խոսքով, այսօր Սիրիայի հակամարտությունը պահանջում է այլ վերաբերմունք: Հարցումներ անցկացնելով 300.000 ականատեսների ու տուժածների շրջանում` հանձնաժողովն եկել է այն եզրակացության, որ Սիրիայում ռազմական և մարդկության դեմ հանցագործությունները կատարվում են շատ մեծ մասշտաբներով և կառավարական զորքերի, և ընդդիմադիրների կողմից:
Զինված խմբավորումները կրակում են իշխանությունների վերահսկողության տակ գտնվող քաղաքների վրա և խաղաղ բնակիչների դեմ ահաբեկչություններ են իրականացնում: Մարդկանց առևանգումները զանգվածային բնույթ են կրում, մահվան սպառնալիքի տակ գրոհայինները բնակավայրերից քշում են խաղաղ բնակիչներին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ