Ինչքանո՞վ է ճիշտ մեկ տարվա մեջ փոխել մի քանի ուսուցչի` հաշվի չառնելով ծնողների կարծիքը


11:52 , 18 հունիս, 2014

Ինչպե՞ս եք նայում այն փաստին, որ Շիրվանզադեի թիվ 21 դպրոցի տնօրենը ուսուցիչ-ծնող ջերմ հարաբերությունների պատճառով հեռացրել է առաջին դասարանի ուսուցչուհուն՝ չտալով մեզ ոչ մի ստույգ բացատրություն, պարզաբանելով միայն, թե դասարանում աշակերտների թիվը քիչ է: Արդյո՞ք անօրինական չէ տվյալ դպրոցում լինել առաջին դասարանի դասվար՝ միաժամանակ ունենալով երկրորդ դասարան, իսկ մյուս ուսուցչուհին մնա առանց աշակերտ....
Ասացեք խնդրեմ, ինչքանո՞վ է ճիշտ մեկ տարվա մեջ փոխել մի քանի ուսուցչի՝ հաշվի չառնելով ծնողների կարծիքը, չիմանալով սեպտեմբերի մեկին թե ինչ ուսուցիչ է սպասվում: