Աշխարհի առաջնությունը 3 չինացիների մահվան պատճառ է դարձել


11:24 , 18 հունիս, 2014

Lragir.am-ը գրում է.

Աշխարհի առաջնության խաղերին հեռուստացույցով հետևող չինացի 3 ֆուտբոլասերներ մահացել են անքնության և գերլարվածության հետևանքով, տեղեկացնում են չինական լրատվամիջոցները:

Կիրակի օրը մահացել էր Ջոու ազգանունով 39-ամյա մի չինացի, ով չէր քնել 3 գիշեր: Ավելի ուշ էկրանի առջև մահացած են գտել Սուջոու քաղաքի 25-ամյա մի բնակչի: Բժիշկները հաստատել են, որ մահվան պատճառն անքնությունն է: Աշխարհի առաջնության մյուս զոհն էլ 51-ամյա Լի Մինցյանն է Դալյանից: Նրա սիրտը կանգնել է Հոլանդիա-Իսպանիա խաղի ժամանակ: