11:00 , 18 հունիս, 2014Panorama.am-ը գրում է.
«Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը» նախաձեռնությունը ահազանգ է ստացել բնակիչներից, որ ճարտարապետն ու մի քանի բանվոր նորից Աֆրիկյանների բակում են ու աշխատանքներ են իրականացնում:
«Բոլորս գնում ենք այդ անօրինականությունը կանխելու»,- նշված է նախաձեռնության ակտիվիստների տարածած հաղորդագրության մեջ:
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի խմբում նախաձեռնության համակարգող Սոնա Ասատրյանը քիչ առաջ նաև հայտնել է, որ քարերը հանում են, իսկ բակի կողմը ցանկապատում:
Նշենք, որ այսօր երեկոյան շենքի ապամոնտաժման դեմ երթ է լինելու:
Նախաձեռնության հայտարարության մեջ ասվում է.
«Աֆրիկյանների ակումբի շենքը հանրապետական նշանակության ճարտարապետական հուշարձան է, պետք է լինի հանրության սեփականությունը: Հունիսի 17-ի առավոտյան արդեն իսկ մեկնարկեցին շենքի քանդման անօրինական աշխատանքները, որոնք կասեցվեցին ակտիվիստների և մշակույթի նախարարության միջամտությունից հետո միայն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ