10:52 , 18 հունիս, 2014Tert.am-ը գրում է.
Սիրիահայության շտապ օգնության և վերականգնման մարմինը հաղորդագրություն է տարածել՝ շնորհավորելով հայաբնակ Քեսաբ ավանի ազատագրման կապակցությամբ և հույս հայտնելով, որ հետագա օժանդակությունները կուղղվեն հալեպահայության վերականգնմանը։ Հաղորդագրությունը ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Սիրիայի ապրած դաժան տագնապի ընթացքում սիրիահայությունն իր կեցվածքով քաղաքացիական վարք դրսևորեց՝ հավատարիմ մնալով իր երկրին և համայնքին, իր եկեղեցիներին, դպրոցներին, ազգային, մշակութային ու մարզական կյանքին։
Այսօր, Քեսաբի ազատագրման ուրախությամբ համակված՝ շնորհավորում ենք սիրիահայությանը և մեր երախտագիտությունը հայտնում սիրիական բանակին, որը բազմաթիվ զոհողությունների գնով վերադարձրեց Քեսաբը։
Սիրիայի տարածքում շարունակվող դժվարին իրավիճակի պայմաններում Հալեպի կացությունն առ այսօր շարունակում է ծանր մնալ։ Վերջին օրերին Հալեպում և, մասնավորապես, Նոր գյուղ թաղամասում իրականացված բարբարոսությունների հետևանքներն ահավոր էին հալեպահայերի համար՝ թե՛ հավաքական, թե՛ անհատական իմաստներով։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ