1. Շատ մեծ է որոշակի դեֆեկտներով կամ ժամանակից շուտ ծնվելու հավանականությունը, քանի որ մայրը հղիության ժամանակ, որպես կանոն, վատ է սնվել:
2.50% հավանականություն կա, որ կծնվեք աղքատության սահմանագծից այն կողմ ապրող ընտանիքում, այդ դեպքում ձեր միակ կերшկուրը եգիպտացորենն է, իսկ տաքանալու համար անհրաժեշտ գազը կամ նավթը գրեթե անհասանելի են:
3.Տունը տաքացնելու միակ միջոցը փայտե վառարանն է:
4.Էլեկտրականություն կունենաք միայն օրական մի քանի ժամ: Տան ներսում գտնվող արտաքնոցը շքեղություն է, որը կարող են թույլ տալ Հյուսիսային Կորեայի բնակչության 50%-ը միայն: Ջուրը մատակարարվում է օրական 2-3 ժամ:
5.Եթե ծնողները որոշեն, որ դուք պետք է սովորեք պետական միջնակարգ դպրոցում, ապա ձեզ համար դպրոցին պետք է տրամադրեն ավազ, ցեմենտ, ապակի և այլ շինանյութեր, բացի այդ` պետք է վճարեն ձեր դասասեղանի և նստարանի համար:
6.Դպրոցում օրերի մի մասը ստիպված եք լինելու անցկացնել աշխատելով արդյունաբերական գործարաններում:
7.7 տարեկանում ձեզ կընդունեն պիոներների շարքերը` «Korean Childrens Union»:
8.Այդ պահից սկսած Կիմ Չեն Ընի մասին խոսելու եք միմիայն «հայր» դիմելաձևով:
