Պլուտոնի արբանյակի վրա կարող է լինել ստորերկրյա տաք օվկիանոս


09:40 , 18 հունիս, 2014

14476291in.am-ը գրում է.

Պլուտոնի ամենախոշոր արբանյակի՝ Հարոնի վրա հավանաբար գոյություն ունի ստորերկրյա տաք օվկիանոս՝ կենսածին պայմաններով: Այս մասին գրում է The Daily Mail-ը՝ վկայակոչելով NASA-ի գիտնականներին:

Այդ մասին են վկայում ուղեծրի վերջին ուսումնասիրությունները:

«Համեմատելով արբանյակի մասին վերջին տվյալները նախորդ ուսումնասիրությունների հետ՝ կարելի է ասել, որ նրա ուղեծրի ձևը վկայում է ստորերկրյա օվկիանոսի առկայությունը: Ուղեծրի օվալային ձևը Պլուտոնի արբանյակի վրա ծնել է ուժեղ մակընթացություններ, ինչի արդյունքում սառույցով ծածկված մակերևույթին կարող են հայտնվել ճեղքեր»,- ասել է հետազոտողներից Ալիսա Ռոդենը: Նրա խոսքով՝ կախված այն բանից, թե ինչպես է ձևավորվել Հարոնի ուղեծիրը, որոշ ժամանակահատվածում հեղուկ ջուրը կարող էր լինել նաև արբանյակի մակերեսին: