«Հրապարակ». Սոցիալական ծառայության 12 աշխատակիցները «կրակն» են ընկել Վազգեն Խաչիկյանի ձեռքը


09:24 , 18 հունիս, 2014

«Վազգեն Խաչիկյանի գործով անցնող սոցիալական ծառայության 12 աշխատակիցները «կրակն» են ընկել Խաչիկյանի ձեռքը: Ի տարբերություն Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի, ձերբակալված մյուս անձինք, մեր տեղեկություններով, պատրաստ են պետությանը հասցված իրենց բաժին վնասը փոխհատուցել, սակայն Խաչիկյանը համառում է՝ հրաժարվելով իր բաժինը վճարել, և այդ պատճառով նրանք շարունակում են անազատության մեջ մնալ:

Այս մարդկանց հարազատները հուսահատությունից դրդված դիմել են թերթի խմբագրություն: Նրանք մեզ պատմեցին, որ արդեն երկու տարի կալանավորված Վազգեն Խաչիկյանը չի ընդունում, որ նման յուրացում է կատարել, ու մտադիր չէ վերականգնել պետությանը պատճառված վնասը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։