00:52 , 18 հունիս, 2014Tert.am-ը գրում է.
Միսիսիպիում գործող KFC ռեստորանը 30.000 դոլար է նվիրաբերել 3-ամյա աղջկան, ում այս շաբաթ KFC-ի հաստատություններից մեկում խնդրել էին հեռանալ՝ պատճառաբանելով, որ փոքրիկի դեմքի սպիները անհանգստացնում են այցելուներին: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով The New York Daily News-ին:
Վիկտորյա անունով աղջնակի դեմքի սպիներն իր պապիկի շան հարձակման հետևանքով էին առաջացել, ինչի արդյունքում աղջնակի դեմքն այլանդակվել էր:
Բժշկի այցելությունից հետո փոքրիկն իր տատիկի հետ KFC ռեստորաններից մեկն է այցելել, որտեղ աշխատողը խնդրել է նրանց՝ հեռանալ, որպեսզի չխանագարեն մյուս այցելուներին՝ վայելել ուտելիքը:
Վիկտորյայի մայրը, ֆեյսբուք սոցիալական ցանցում տեղադրելով աղջնակի նկարը, օգտատերից հարցրել է, թե արդյո՞ք իր աղջկա դեմքն այդքան սարսափելի է: Դրանից հետո այդ պատմությունը մեծ արձագանք է ստացել:
KFC ընկերության ղեկավարությունը ներողություն հայցելու նպատակով 30.000 դոլար նվիրաբերելուց բացի ևս երեք հազար դոլար է վճարել նրա բուժման համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ