00:22 , 18 հունիս, 2014Tert.am-ը գրում է.
Կոստա Ռիկայում Olive Ridley տեսակին պատկանող հազարավոր ծովային կրիաներ ամեն տարի դուրս են գալիս ափեր՝ ձվադրելու:
Ինչպես գրում է Daily Mail-ը՝ կրիաների խոշորագույն զանգվածային սինքրոն ձվադրումը տեղի է ունենում լիալուսնի կազմավորումից մի քանի օր առաջ:
Դուրս գալով ափ՝ կրիաներն իրենց խոշոր լողակների օգնությամբ սղալով առաջ են շարժվում՝ լողափին յուրօրինակ ավազե ալիքներ ստեղծելով:
Վայրի բնաշխարհի պրոֆեսիոնալ լուսանկարիչ 45-ամյա Ինգո Արնդտը 20 օր է անցկացրել Կոստա Ռիկայում՝ կախարդական տեսարանը լուսանկարելու համար:
Յուրաքանչյուր կրիա 80-100 փափուկ կեղևով ձու է դնում ավազի մակերսին գտնվող բնում, որից հետո վերադառնում է օվկիանոս:
Առաջին մի քանի օրերին տեղացիները հավաքում են լողափին հայտնված ձվերը, որոնք հակառակ դեպքում կոչնչանան կենդանիների հաջորդ հոսքի ժամանակ: Այնուհետև ձվերը զգուշորեն տեղադրվում են ավազներում, և տեղացիները հսկում են դրանք: Ամեն տարի շուրջ 10 մլն ձու է դրվում, սակայն դրանց մի մասից է միայն նոր կյանք ծնվում:





Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ