00:16 , 18 հունիս, 2014
Emedia.am-ը գրում է.
Խոյ
Օրը խիստ հարմար է գործնական հարցերի լուծման տեսանկյունից: Կենսական պոտենցիալը գերբարձր է, այսօր դա կօգնի հաջողություններ գրանցելուն: Ի հայտ են գալիս նոր խնդիրներ՝ խճճված ու ոչ միանշանակ, որոնք դուք այնուամենայնիվ հեշտությամբ հաղթահարում եք: Դուք
վճռական քայլում եք դեպի նպատակը ու ոչինչ չի խանգարի ձեզ այն նվաճել: Դուք հնարավորությունը բաց չեք թողնում հանրության համար որևէ օգտակար բան
անելու համար: հնարավոր են նոր ծանոթություններ:
Ցուլ
Այսօր հազիվ թե զգալի հաջողությունների հասնեք: Անբարյացակամները շատ են ու նրանք ամեն ինչ անում են ձեզ վնասելու համար: Արդյունքում օրը խիստ ձանձրալի ու հոգնեցուցիչ է զգայական
տեսանկյունից: Երեկոյան ակնհայտ է դառնում, որ ձեզ կարող է հունից հանել ամեն մանրուք: Օրվա երկրորդ կեսը կարելի է օգտագործել ուսման համար կամ որևէ այլ զբաղմունքի, որը թույլ կտա արժանի կիրառություն գտնել ձեր մտավոր կարողություններին: Մտավոր գործունեությունը ոչ միայն ուրախացնում է, այլև արդյունավետ է:
Երկվորյակ
Ծայրահեղ անբարենպաստ է օրվա զգայական ֆոնը: Դժվարությամբ եք պահպանում
հանգստությունը, Երկվորյակները տառապում են տրամադրության անկումներից: Նշանի ներկայացուցիչների մոտ ծագում են լուրջ խնդիրներ գործընկերների ու ղեկավարության հետ հարաբերություններում: Չեք կարողանում առանձնացնել զգացմունքները գործնական հետաքրքրություններից: Սխալ կլինի ծառայողական սիրավեպ սկսել: Օրվա երկրորդ կեսին մեծ կլինի խորամանկության դիմելու գայթակղությունը:
Խեցգետին
Օրը հարմար է գործընկերների հետ շփվելու, մասնագիտական կապերը հարթելու համար: Այն հեշտ չի լինի, բայց կլինի բեղմնավոր, եթե ժամանակը տեղին օգտագործեք:
Ուշադրություն պահանջող հարցերը բազմազան են, բայց դուք բավական գիտելքիներ, ուժ և էներգիա ունեք դրանք լուծելու համար: Ամեն ինչ պետք է անեք ինքնուրույն: Ուրախացնում են շրջապատի մարդկանց հետ հարաբերությունները: Դուք կարիք չունեք ձեր իսկությունը ապացուցելու: Ձեր գաղափարները բարյացակամ ընդունելության կարժանանա:
Առյուծ
Գերակշռում է դրական զարգացումների ազդեցությունը: Բարձր է գործնական ակտիվությունը, կարող եք հույսներդ դնել մասնագիտական հաջողությունների վրա: Դուք նախանձախնդրորեն ցուցաբերում եք առաջնորդի ձեր հատկությունները ու կազմակերպական ունակությունները: Օրը
միայն մեկ թերություն ունի՝ դուք շատ մեծ նշանակություն եք տալիս մանրուքներին, նեղսրտում եք կենցաղային դժվարություններից: Ավելի պարզ վերաբերվեք ամեն ինչին:
Կույս
Մասնագիտական հաջողությունները համեստ կլինեն: Դուք երկար մտորում եք, իսկ գործելու համար ժամանակ ուղղակի չի մնում: Մեծ է ուրիշի օրինակին հետևելու գայթակղությունը, բայց դա կտրականապես մի արեք: Աստղերը ոգևորում են նրանց, ովքեր ինքնուրույն են
գործում: Հնարավոր է որոշակի ֆինանսական կարգավիճակի բարելավվում, բայց դա առիթ չէ գնումների շտապելու համար: Բացառված չէ սիրելիի հետ վեճը, որը կարող է մանրուքի պատճառով լինել: Պահպանեք ներքին ու արտաքին հանգստությունը:
Կշեռք
Լավ օր է աշխատելու համար: Գործնական ակտիվությունը բարձր է, դուք ունակ եք շատ բաների հասնելու: Դուք կարողանում եք խուսափել սխալներից՝ կիրառելով հաջող մարտավարություն: Շատ կշեռքներին այցելում է ներշնչանքը, նշանի ներկայացուցիչները պատաստ են
կիսվել հոյակապ գաղափարներով: Ձեր գործերը աննկատ չեն մնա, իսկ պարգևը շռայլ կլինի: Օրը հարմար է կոնֆլիկտների հարթման, բարդ հարցերի պատասխանների հայտնաբերման տեսանկյունից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ