Մերձավոր Արևելքի քարտեզը փոխվում է


23:28 , 17 հունիս, 2014

Մերձավոր Արևելքի քարտեզը փոխվում էArmnewsTV.am-ը գրում է.

Քեսաբահայերը վերադառնում են Քեսաբ: Արդեն 250 ընտանիք Լաթաքիայից վերադարձել է ավան: Սիրիական բանակը ամբողջությամբ անվտանգ է դարձրել շրջակա տարածքները, որոնք ականազերծվում են: Զուգահեռաբար սիրիական իշխանությունը փորձում է արագ վերականգնել Քեսաբի ջրամատակարարումը, էլեկտրաէներգիան, կապի և հաղորդակցման միջոցները: Հաշվարկվում է Քեսաբին հասցված վնասի չափը: Իշխանությունը քաղաքի բնակիչներին կոչ է արել վերադառնալ հայրենի բնակավայր:

Սիրիական բանակի հաջող ռազմական գործողություններից հետո Ալ Նուսրայի ահաբեկիչները փախել են Թուրքիա, տեղեկությունը` իբր Թուրքիան փակել է սահմանը և թույլ չի տվել հատել այն` իրական չէ: Սիրիական բանակի կազմում Քեսաբը ազատագրելու ռազմական գործողությանը մասնակցել են նաև իրենք` քեսաբահայերը: 

Իրաքում «Լևանտի և Իրաքի իսլամական պետություն» խմբավորման սկսած գործողությունը միջազգային հանրության ուշադրությունը սևեռել է Իրաքի վրա: Արաբական պետությունը կանգնած է տրոհման ամենալուրջ վտանգի առաջ: Իրաքի շիա կառավարությունը չի կարողանում պայքարել ահաբեկիչների դեմ, Հյուսիսում քրդական ինքնավարության ղեկավարները արդեն հայտարարում են, որ հնարավոր է Իրաքի միասնականությունը չպահպանվի: Մերձավոր Արևելքում տրանսֆորմացիաների շրջանը թևակոխել է վերջնական փուլ... Իրաքը տրոհվելու է 3 անկախ պետության:

Տարածաշրջանային զարգացումներին միջամտում է Թուրքիան, քանի որ տարածքային հավակնություն ունի Մոսուլի շրջանի նկատմամբ, որը գրավել են ահաբեկիչները և պատանդ վերցրել 49 թուրք դիվանագետների: Իրաքի վրա հարձակված ահաբեկիչները կապեր ունեն Թուրքիայի հատուկ ծառայությունների հետ:

Իրաքում ծավալվող գործողություններին ներգրավված Սաուդյան Արաբիան, Իրանը և Թուրքիան, շուտով անցնելու են ավելի ակտիվ գործողությունների: Մերձավոր Արևելքի քարտեզը շուտով կարող է էապես փոխվել:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ