23:16 , 17 հունիս, 2014Tert.am-ը գրում է.
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը երկրպագում է Հայաստանի ազգային հավաքականին, բայց ֆուտբոլի աշխարհի առաջնությանը համակրում է Գերմանիայի ու Բրազիլիայի հավաքականներին: Այս մասին այսօր Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդշարին տված հարցազրույցում ասել է Նախագահը:
«Ես երկրպագում եմ Հայաստանի ֆուտբոլային հավաքականին, բայց հաճույքով դիտում եմ այլ ֆուտբոլային խաղեր: Առաջնության ընթացքում մի քանի խաղ նայել եմ, կարող եմ ասել, որ շատ հետաքրքիր ու դիտարժան առաջնություն է: Ես տասնամյակներ շարունակ մշտապես համակրել ու դիտել եմ Բրազիլիայի ու Գերմանիայի հավաքականների խաղերը, բայց առիթը բաց չեմ թողել՝ հիանալու Ֆրանսիայի, Իսպանիայի, Պորտուգալիայի խաղերով»,-ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ