Մի պաշտպանեք Արցախն ինձանից. Սերժ Սարգսյան


22:58 , 17 հունիս, 2014

Մի պաշտպանեք Արցախն ինձանից. Սերժ ՍարգսյանYerkir.am-ը գրում է.

Սերժ Սարգսյանը համամիտ չէ այն տեսակետին, որ Մաքսային միության երկրները չեն ցանկանում, որ Հայաստանը միանա ՄՄ-ին: Այս մասին ասել է Սարգսյանն ինքը Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» ծրագրի ընթացքում` անդրադառնալով Ղազախստանի նախագահ Նազարբաևի հայտնի հայտարարությունը:

Սարգսյանը վստահեցրել է, որ Նազարբարևի հայտարարությունն անակնկալ չէր: Հայկական պատվիրակության կազմում եղել է ավելի քան 10 մարդ, որոնք բոլորն էլ իմացել են Ալիևի նամակի մասին:   «Անակնկալի գալու ի՞նչ խնդիր կա,- հարցրել է Սարգսյանը և հավելել:- Տարօրինակ ոչինչ չի հնչել: Մի կողմ դրեք հույզերը, և լսեք, թե ինչ է հնչել: Ոչ թե բովանդակային առումով էի ասում` տհաճ էր, այլ տհաճ էր, որ ՄՄ անդամ պետություններից մեկի նախագահը հղում էր կատարում Ադրբեջանի նախագահի նամակին»:

Սերժ Սարգսյանի խոսքով` ՀՀ-ն և ԼՂՀ-ն ունեն իրենց հստակ սահմանները, և այստեղ կասկածելու ոչինչ չկա: Նա հայտարարել է, որ ՀՀ-ն անդամակցելու է ՄՄ-ին իր իսկ կողմից ճանաչված սահմաններով, ինչպես ՀՀ-ն այս 23 տարվա ընթացքում անդամակցել է մնացած բոլոր միջազգային կառույցներին: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ