22:49 , 17 հունիս, 2014
Yerkir.am-ը գրում է.
Հակառակորդը լարվածություն է պահում սահմանին` աշխարհին ցույց տալու համար, որ եթե բանակցային գործընթացում հաջողություն չունեցավ, ապա անխուսափելի է ռազմական գործողությունների վերսկսումը: Այս մասին Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» ծրագրի ընթացքում հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նրա խոսքով` սպառազինությունը կարևոր է, սակայն առավել կարևոր է, թե կռվողը ով է և հանուն ինչի է կռվում:
«1994թ. մայիսից հետո մենք երբեք նպատակ չենք ունեցել վերսկսել ռազմական գործողությունները և մեր ողջ նախապատրաստական աշխատանքը ուղղված է մեր պաշտպանունակության բարձրացմանը,- ասաց Սերժ Սարգսյանը և հավելեց՛ որ մենք պարբերաբար և ջանասիրությամբ ավելացնում ենք մեր սպառազինությունները, ձեռք ենք բերում նոր տեսակներ և կատարելագործում ենք նախկինները:
Նախագահի խոսքով` Հայաստանը չի ցանկանում ամեն վայրկյան ցուցադրել, որ սպառզինություններ է ձեռք բերում:
«Մենք կարիքը չունենք ավելորդ ցուցադրման և ցուցամոլության»,- ասաց Սարգսյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ