22:26 , 17 հունիս, 2014Tert.am-ը գրում է.
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը բարձր է գնահատում հայ պատգամավորների այցը Բաքու՝ «Հարավային Կովկաս. Մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի «Rose-Roth» 86-րդ սեմինարին մասնակցելու համար: Tert.am-ի հետ զրույցում նա նշեց, որ նման հարթակների շջանակում երկկողմ հանդիպումները պետք է պարբերական բնույթ կրեն:
«Սա ևս մի հնարավորություն է երկկողմ հանդիպման և, իհա´րկե, ցանկալի կլիներ, որ շատ ավելի կառուցողական մթնոլորտում տեղի ունենար, բայց ավելի լավ է՝ նման թեժ մթնոլորտում անցնեն, լինեն դեմ առ դեմ հանդիպումներ, շփումներ, քան որևէ կապ չլինի»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ սեմինարի ընթացքում մի քանի անգամ հայկական պատվիրակության անդամները լեզվակռիվ են ունեցել ադրբեջանական պատվիրակության հետ՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցի շուրջ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ