ԱՄՆ-ում Պիկասոյի նկարի տակ կտավի վրա հայտնաբերվել է անծանոթ տղամարդու դիմանկար


22:20 , 17 հունիս, 2014

Emedia.am-ը գրում է.

Հետազոտողներն անհայտ տղամարդու դիմանկար են հայտնաբերել Պաբլո Պիկասոյի «Կապույտ սենյակ» (1901) վաղ ստեղծագործություններից մեկի տակ, նկար, որը գտնվում Է Վաշինգտոնի Ֆիլիպսի հավաքածուում:

Ինֆրակարմիր ճառագայթների միջոցով հայտնաբերված պատկերում հստակ երեւում Է պիջակով եւ թիթեռնաձեւ փողկապով մի տղամարդ: Նա նստած Է՝ կռթնելով թեւին, ձեռքի մատներին կա երեք մատանի:

Տակավին 60 տարի առաջ վերականգնողները կասկածել են, թե «Կապույտ սենյակի» տակ կա մի այլ պատկեր. նկարի որոշ մասերում վրձնահարվածները լիովին չեն համապատասխանում կոմպոզիցիայի հետ: Բայց միայն 1990-ական թվականներին գիտնականները կարողացան ստուգել այդ ենթադրությունը ռենտգենյան ճառագայթների միջոցով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ