Մազերի պարագաներ. 10 կանոն`նորաձև աղջիկների համար


22:08 , 17 հունիս, 2014

Մազերի պարագաներ. 10 կանոն`նորաձև աղջիկների համարLife.panorama.am-ը գրում է.

Մազերի պարագաների օգնությամբ Դուք կարող եք հաջողությամբ ամբողջացնել Ձեր կերպարը, սակայն կարող եք նաև փչացնել այն: Միշտ նորաձև մնալու համար օգտվեք մեր կանոններից:

1. Ծամակալներ օգտագործեք:

Ավանդական սև ծամակալների փոխարեն օգտագործեք բաց գույնի ծամակալներ: Դրանք ավելի նորաձև են դիտվում:

2. Երեխա մի եղեք:

Մազակալը թեև նորաձև պարագա է, սակայն այն սազում է ոչ բոլորին: Եթե Դուք արդեն 18 տարեկան չեք, ապա այն արժե կրել միայն անփութորեն հավաքած մազերով:

3. Մետաղազարդեր օգտագործեք:

Չնայած մի փոքր էկզոտիկ է հնչում, զարդարեք ձեր սանրվածքը քարե մետաղազարդերով: Ամրացրեք այն մազափնջի մեջ: Կստացվի շատ նորաձև՝  ինչպես Dolce&Gabbana –ի ցուցադրություններում:

4.Բարձր պոչ կապեք:

Դա շատ սեքսուալ սանրվածք է: Անհրաժեշտ արդյունքը ստանալու համար պետք է հարթ սանրել մազերը՝ օգտագործելով փայլեցնող էֆեկտիվ միջոցներ: Սահուն ժապավեն փաթաթեք մազակալի վրա, որպեսզի այն բարձրացնի պոչիկը:

5. Մազերի գույնը վառ դիմահարդարման հետ համադրեք:

Եթե Ձեր սանրվածքի գույնը կոնֆետային է, ապա ամբողջացրեք Ձեր կերպարը աչքի սև մատիտով՝ ներկելով վերին և ստորին կոպերը:

6.Խորհուրդ է տրվում սանրվածքներն անել մի փոքր կեղտոտ մազերին:

Բազմաթիվ մազակալները և ծամակալներն ավելի լավ են պահում մազերը դրանց լվանալու հաջորդ օրը: Սակայն եթե դա Ձեզ դուր չի գալիս, կարող եք օգտագործել չոր շամպուն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ