19:32 , 17 հունիս, 2014Panorama.am-ը գրում է.
Այսօր` հունիսի 17-ին բոլորեց աշխարհի շախմատի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան 85-ամյակը: Բայց մեծն հայորդին կյանքին հրաժեշտ տվեց 30 տարի առաջ` 1984-ի օգոստոսի 13-ին, երբ ընդամենը 55 տարեկան էր:
Տիգրան Պետրոսյանը շախմատի համաշխարհային թագակիր է եղել երկու անգամ (1963-1969 թթ.), համաշխարհային օլիմպիադաների իննակի հաղթող, հավակնորդների մրցամարտերի իննակի մասնակից , ԽՍՀՄ քառակի չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, միջազգային գրոսմայստեր, փիլիսոփայական գիտությունների թեկնածու: Այս մասին հիշեցնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:
Տ . Պետրոսյանը յուրատեսակ ռեկորդներ է սահմանել շախմատում: Նշենք մի քանիսը: ԽՍՀՄ վեց անընդմեջ առաջնությունում ոչ մի պարտություն չի կրել: Համաշխարհային 10 օլիմպիադայում (1958-1978) տոնել է 79 հաղթանակ, 50 պարտիա ավարտել է ոչ-ոքի արդյունքով և կրել ընդամենը մեկ պարտություն: 1964-ին ստեղծված Արպադ Էլոյի անվամբ թողարկված առաջին աղյուսակը 2696-ական գործակցով գլխավորել են Տիգրան Պետրոսյանը և Ռոբերտ Ֆիշերը:
Անխոցելի պաշպանության շնորհիվ նրան կոչում էին «Երկաթյա Տիգրան», «Անխոցելի չեմպիոն», «Շախմատային ձախլիկ»:
Հայ ժողովրդի մեծանուն զավակը յուրօրինակ խաղաոճի, արտասովոր տեսաբանի ունակությունների շնորհիվ եղել է «Շախմատնայա Մոսկվա» ամսագրի և «Շախմատ -64» շաբաթաթերթի հիմնադիր խմբագիրը:
ՖԻԴԵ- ն 2004-ին հաստատել է «Տիգրան Պետրոսյան» անվանումով մեդալ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ