Ավարտվել են համատեղ վրաց-ամերիկյան ռազմական զորավարժությունները


19:14 , 17 հունիս, 2014

855333468agilescavlebastab21in.am-ը գրում է.

Ռազմական «Վազիանի» զորավարժարանում, որը գտնվում է Թբիլիսիի մոտակայքում, ավարտվել են Վրաստանի Զինված ուժերի ու ԱՄՆ ծովային հետևակայինների համատեղ Agile Spirit 2014 զորավարժությունները, ասվում է Վրաստանի պաշտպանության նախարարության կայքում:

Ինչպես հայտնում է գերատեսչությունը, զորավարժության 4 օրվա ընթացքում դրա մասնակիցներն անցել են տեսական ու գործնական դասընթաց:

Զինծառայողները ծանոթացել են ձեռքի պայթուցիկ սարքերի տեսակներին, ինչպես նաև ուսումնասիրել դրանց հայտնաբերման ժամանակ ցուցաբերելիք արձագանքման կանոնները: