18:57 , 17 հունիս, 2014
Կարծում եմ, որ որևէ վերակազմավորման դեպքում որևէ նախարարության քաղծառայող աշխատակիցները չեն կարող ազատվել աշխատանքից այն պատճառաբանությամբ, թե կանոնադրություն է փոխվում և քաղծառայողների պաշտոնները հանվում են պաշտոնների անվանացանկից: Խոսքը ֆինանսների նախարարության վերահսկողության վարչության մասին է: Եթե այս երևույթը դառնա ավանդույթ, ապա ամեն մի նոր նախարար սկզբում եղածը կփոխի, որպեսզի ազատվի հներից՝ նորերին բերելու համար, իսկ ինչ-որ ժամանակ հետո փոխածը մի հատ էլ կփոխի՝ վերադարձնելով նախկինը: Եվ սրանով կավարտվի քաղծառայողների՝ օրենքով պաշտպանված լինելու հանգամանքը՝ այս դեպքում արդեն միֆը: