ԲՀԿ-ն կուտակայինի մասով իր ասելիքը կասի կառավարությունից հետո միայն. Ն.Զոհրաբյան


18:42 , 17 հունիս, 2014

ԲՀԿ-ն կուտակայինի մասով իր ասելիքը կասի կառավարությունից հետո միայն. Ն.ԶոհրաբյանPanorama.am-ը գրում է.

Քիչ առաջ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունում ավարտվել է համանուն խմբակցության նիստը, որը նախագահել է կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Panorama.am-ի հետ զրույցում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ բազմաթիվ ներկուսակցական, աշխատանքային խնդիրներ են քննարկվել,  անդրադարձ է եղել նաև «կուտակայինին»:

«Խմբակցության նիստում որոշում կայացվեց, որ վաղը կառավարությունը օրենքի վերաբերյալ վերջնական նախագիծը կներկայացնի Ազգային Ժողովին, կքննարկենք վերջնական տեքստը, նաև կքննարկենք այն մեր գործընկերների հետ և ըստ այդմ` կհրապարակենք մեր եզրակացությունը»,- նշեց նա ու ավելացրեց, որ քանի դեռ չկա վերջնական տեքստ, որևէ որոշում այդ մասով չի կայացվել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ