20:37 , 17 հունիս, 2014
1in.am-ը գրում է.
Գիտնականներն այս ամառ մոծակների մեծ թիվ են կանխատեսում, հայտնում է ITAR-TASS-ը:
«Նրանք արդեն ավելի շատ են, քան անցած տարիներին, բայց մոծակների ամենզանգվածային հոսքը սպասվում է արոսենու ծաղկելու ժամանակ՝ մոտավորապես հունիսի վերջին»,- զգուշացնում է ՌԴ գիտությունների ակադեմիայի Ուրալյան բաժանմունքի Բույսերի և կենդանիների էկոլոգիայի ինստիտուտի տնօրեն, ՌԴ գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ, կենսաբանական գիտությունների դոկտոր Վլադիմիր Բոգդանովը:
Նրա խոսքով՝ անցած մի քանի տարիներին մոծակներ դուրս են եկել միայն այն ձվերից, որոնք դրվել են հարթավայրերում, ճահիճներում: Չոր ու շոգ տարիներին թրթուրները ձվից դուրս չեն գալիս՝ սպասում են «մեծ ջրին»: «Եվ երբ ջուրը գալիս է, ծնվում են 4 և ավել սերունդներ, որոնք չէին ծնվել ամբողջ նախորդ տարիներին: Այս տարի հենց դա պատահել է»,- ITAR-TASS-ի թղթակցի հետ զրույցում ասել է գիտնականը: Այնպես որ, այս տարի մոծակներն առնվազն 4 անգամ ավել կլինեն, կարծում է նա: Ընդ որում՝ դա վերաբերում է գործնականում ամբողջ Ռուսաստանին:
Արևմտյան Եվրոպայում մոծակների կուտակումների բացակայությունը գիտնականը բացատրում է այնտեղ նրանց բազմացման համար բարենպաստ պայմանների բացակայութայմբ. մոծակները շատ են այնտեղ, որտեղ շատ են ճահիճներն ու չհնձած խոտը, իսկ այդպիսիք Եվրոպայում քիչ են, նշել է գիտնականը: