17:34 , 17 հունիս, 2014Tert.am-ը գրում է.
«Հայ Յեղափոխական Դաշնակցությունը» Հայաստան ժամանած ԵԽԽՎ համազեկուցողներ Աքսել Ֆիշերի ու Ալան Միլի հետ խոսել է քառյակի ներկայացրած 12 կետերից և դրա հետ կապված՝ նշել, թե որքան կարևոր են լինելու հետագա քայլերը. այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։
Նա նշեց, որ նաև խոսել են Սահմանադրական բարեփոխումների մասին։ «Նշել ենք, որ եթե համակարգը իրական չփոխվի, խորքային, ապա առաջիկա փոփոխությունները դժվար լուրջ հնարավորություն ընձեռեն ժողովրդավարության առումով։ Հիմնավորել ենք անցումը խորհրդարանական համակարգին, որ պետք է Հայաստանում՝ ազատվել նախագահական, կիսանախագահական համակարգից, որովհետև ընտրությունների աղավաղված ընթացքով... Սա սուպերնախագահական համակարգ է, որը կենտրոնացված է մեկ անձի ձեռքում, և եթե այդ փոփոխությունները չեն արվելու, ապա իմաստ չունի»,-նշեց նա և ավելացրեց, որ իրենք դժգոհել են, որ ԵԽ-ն էլ չի աջակցում ընտրացուցակները հրապարակելու գործում։
Արմեն Ռուստամյանը նշեց, որ քննարկվել են նաև Ղարաբաղի հիմնախնդրի հետ կապված հարցեր, ինչպես նաև Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալուն առնչվող դիրքորոշումները: «Կամ, կամ-ի պարագայում ասացի, որ անվտանգության խնդրով է պայմանավորված Դաշնակցության դիրքորոշումը»,-ասաց նա։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ