ԵԽԽՎ համազեկուցողները ԲՀԿ-ից շատ ակտիվ հետաքրքրվել են քառյակի գործունեությունից և Սահմանադրական փոփոխություններից. Ն. Զոհրաբյան


17:04 , 17 հունիս, 2014

Tert.am-ը գրում է.

Հայաստան ժամանած ԵԽԽՎ համազեկուցողներ Աքսել Ֆիշերն ու Ալան Միլի հետ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը խոսել է այն հարցերից, որոնք իրենց օրակարգում կան. այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը։

«Իսկ իրենց շատ ակտիվ հետաքրքրում էր քառյակի գործունեությունը, սահմանադրական փոփոխությունները, նոր կառավարության աշխատանքը և նաև օրենսդրության հետ կապված մի քանի խնդիրներ»,-նշեց նա՝ ընդգծելով, որ հիմնական շեշտադրումը վերաբերել է Սահմանադրական փոփոխություններին։ «Մենք մեր դիրքորոշումները ներկայացրել ենք, որ հանրության մեջ Սահմանադրական բարեփոխումների պահանջ չկա»,-նշեց ԲՀԿ պատգամավորը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ