«Statoil». Եվրոպայում նորվեգական գազը չի կարող փոխարինել ռուսականին


16:52 , 17 հունիս, 2014

«Statoil». Եվրոպայում նորվեգական գազը չի կարող փոխարինել ռուսականինPanorama.am-ը գրում է.

Նորվեգական «Statoil» նավթագազային ընկերությունը չի կարող փոխարինել դեպի Եվրոպա ռուսական գազի մատակարարումները «Գազպրոմի» և «Ուկրաինայի Նավթոգազի» միջև հակամարտության սրման դեպքում: Այս մասին «Վզգլյադ» պարբերականի փոխանցմամբ, հայտարարել է «Statoil» խոշոր նավթագազային ընկերության գործադիր տնօրեն Հելգե Լունդը: 

«Մենք կարող ենք մեծացնել մատակարարումները, սակայն չենք կարող ապահովել այն ծավալները, որ ապահովում է Ռուսաստանը՝ աշխարհում երկրորդ մեծ մատակարարը»,- նշել է նա:

«Statoil»-ի ղեկավարը հույս է հայտնել, որ ռուս-ուկրաինական գազային հակամարտության իրատեսական լուծում կգտնվի և էներգետիկ ոլորտը կշարունակի աշխատել:

«Աշխարհաքաղաքականությունը միայն ժամանակավոր ազդեցություն է թողնում ոլորտի վրա, որում ներդրումները կրում են երկարաժամկետ բնույթ»,- փաստել է Հ. Լունդը:

Նա հավելել է, որ Ռուսաստանի դեմ միջազգային պատժամիջոցները չեն ազդում ՌԴ-ում նորվեգական ընկերության գործունեության և ռուսական ընկերությունների, մասնավորապես, «Ռոսնեֆտի» հետ համագործակցության վրա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ