17:01 , 17 հունիս, 2014
Ռոբին վան Պերսին Աշխարհի գավաթի սուպերհերոսն է ու համացանցի սուպերաստղը:
Նիդերլանդների հավաքականի հոլանդացի հարձակվող Ռոբին վան Պերսին հունիսի 13-ին հեղինակել է աշխարհի գավաթի խաղերի՝ մինչ այժմ խփված ամենատեսարժան գոլը՝ «սուզվելով» ու գլխի անհավանական հարվածով գնդակն ուղարկելով Իսպանիայի հավաքականի դարպաս: Նրա հիշարժան գոլը Նիդերլանդներին 5-1 հաշվով հաղթանակ ապահովեց, իսկ Վան Պերսիին ընդմիշտ դրոշմեց համացանցային ֆոտոշոփի պատմության մեջ:

Գոլից հետ Պերսիի արդեն լեգենդար դարձած լուսանկարը համակարգչային թվային ծրագրերով խմբագրվել է տարբեր լուսանկարներում ու իսկական մեմ դարձել:









Նույնիսկ երեխաներն են իրենց մեջ բացահայտում իրենց ներքին «թռչող հոլանդացուն»` մարզելով իրենց վզի մկանները:


Եվ նույնիսկ ապրանքանիշերն են խաղի մեջ մտնում:
Նույնիսկ եթե Նիդերլանդները չհաղթի եզրափակչում, Վան Պերսիի համացանցային համբավը հավերժ կապրի, գոնե մինչև որ ինչ-որ մեկն ավելի ցնցող գոլ չգրանցի: