Ռուսաստանը առանց արևմտյան տեխնոլոգիաների կզրկվի նավթի պաշարների հասանելիությունից. Bloomberg


15:38 , 17 հունիս, 2014

нефть_России1in.am-ը գրում է.

Ռուսաստանն ունի արևմտյան ընկերությունների օգնության կարիքը՝ հասանելիություն ստանալու դեռևս խորհրդային տարիներին մի շարք հետախուզված նավթային հանքավայրերի, ինչպես նաև սկսելու արկտիկական և թերթաքարային պահուստների մշակումը: Exxon Mobil-ի, Halliburton-ի և BP-ի կողմից տրամադրվող տեխնոլոգիաների անհրաժեշտությունը չի նվազել՝ գրում է Bloomberg-ը:

Գործակալությունը պահուստների արժեքը, որոնց հասանելիությունից Ռուսաստանը կարող է զրկվել առանց արևմտյան օգնության, գնահատում է 8.2 տրիլիոն դոլար: Երկրին պետք են ժամանակակից սարքավորումների մատակարարումներ՝ հորատանցքերի փորման և նավթարդյունահանության համար, ինչպես նաև ապարաշերտերի հիդրավլիկ ճեղքման տեխնոլոգիայի ներդրում:

Չնայած ուկրաինական ճգնաժամի ֆոնին Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների սրմանը, նավթային հետախուզությամբ զբաղվող արևմտյան ընկերությունների ղեկավարներն այս շաբաթ ժամանել են Մոսկվա՝ մասնակցելու Համաշխարհային նավթային կոնգրեսին՝ նոր գործարքների համար ուղի բացելու նպատակով: