Պետական աշխատողները չեն կարող հրաժարվել «նպատակային սոցիալական վճար»-ից. Արտեմ Ասատրյան


15:06 , 17 հունիս, 2014

Պետական աշխատողները չեն կարող հրաժարվել «նպատակային սոցիալական վճար»-ից. Արտեմ ԱսատրյանPanorama.am-ը գրում է.

«Պարտադիր կուտակային վճար այլևս չի կատարվելու, լինելու է նպատակային սոցիալական վճար»,- այս մասին այսօր ՀՀ կառավարության փակ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Հարցին, թե որն է բովանդակային տարբերությունը, նախարարը նշեց, որ սահմանադրաիրավական առումով այս վճարը պետք է համապատասխանի Սահմանադրությանը։ Երկրորդ խնդիրը, ըստ նախարարի, վերաբերում էր քաղաքացիների բարձրաձայնած այն հիմնական հարցադրումներին, որ սպառումը կնվազի:

«Փաստորեն՝ կառավարությունը քայլ է առաջարկում՝ սկսել առաջին հերթին պետական աշխատողների աշխատավարձերից կատարվող նպատակային սոցիալական վճարների կուտակային համակարգերի գործարկումը, որից հետո արդեն ընդգրկել մասնավոր հատվածին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ