Աֆրիկյանների շենքի ապամոտնաժումը` առանց թույլտվության. ակտիվիստները հերթապահում են


14:47 , 17 հունիս, 2014

Աֆրիկյանների շենքի ապամոտնաժումը` առանց թույլտվության. ակտիվիստները հերթապահում են Panorama.am-ը գրում է.

Աֆրիկյանների ակումբի շենքի այսօր սկսված ապամոնտաժումը դադարեցվել է: Առավոտյան բանվորները սկսել են աշխատանքները, սակայն ակտիվիստների ջանքերով դրանք դադարեցվել են: Panorama.am-ի հետ զրույցում «Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենք» նախաձեռնության անդամ, լուսանկարիչ Հայկ Բիանջյանն ասաց, որ տեղում պարզել են` ապամոնտաժման համար Մշակույթի նախարարության համապատասխան որոշումը չկա:

«Դրա բացակայությամբ սկսել են ապամոնտաժման աշխատանքները: Մեր ակտիվիստների շնորհիվ հիմա դրանք ժամանակավորապես դադարեցրեցին, սպասողական վիճակ է: Ինչ-որ փաստաթղթեր են բերում...կոչ եմ անում բոլորին գալ այստեղ, պաշտպանել: Մեզ համար ոչ մի փաստաթուղթ դոգմա չէ այս հուշարձանը քանդելու համար»,- ասաց Հայկ Բիանջյանը:

Ըստ նրա, փաստն այն է, որ առանց նորմալ փաստաթղթերի հերթական անգամ նման բան են անում:

Այսօր շենքի մոտ էր նաև Մշակույթի նախարարությանը կից հուշարձանների պահպանության գործակալության պետ Կարո Այվազյանը, ով ասաց, որ ապամոնտաժումն իրականացնող «Միլենիում քընսթրաքշն» ընկերությունը նախարարությանը աշխատանքները սկսելու մասին պետք է մեկ օր առաջ տեղեկացներ և թույլտվություն ստանար, սակայն չի արել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ